Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանն է այսօր հաղթել Վրաստանում, քանի որ երկիրն ընտրել է Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամությունը, այլ ոչ թե դեպի Եվրամիություն:

Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է սկանդինավյան երկրների առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում, գրում է European Pravda-ն։

Զելենսկու խոսքով՝ այսօր Ռուսաստանը Վրաստանում հաղթել է՝ նախ տարածքի մի մասը վերցնելով, իսկ հետո՝ փոխելով իր քաղաքականությունն ու իշխանությունը։

«Պետք է խոստովանենք, որ այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում, հետո նրանք փոխեցին քաղաքականությունը, փոխեցին իշխանությունը, իսկ հիմա կա ռուսամետ իշխանություն, Պուտինի դեմ պատժամիջոցներ չկան։ Վրաստանում շատ ռուսներ կան, նրանց ընտրությունը ԵՄ-ին չմիանալն է, նրանք այսօր խլեցին Վրաստանի ազատությունը»,- ասել է նա։

260