Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Հայաստանի որոշ գյուղերում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ:
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
09 Նոյեմբեր, 2024 15:15
623
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
10 Մարտ, 2025 12:55
Երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել․ ՆԳՆ
08 Մարտ, 2025 10:42
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ․ ՆԳՆ իրազեկումը․ տեսանյութ
08 Մարտ, 2025 10:13
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
09 Դեկտեմբեր, 2024 10:14
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
06 Դեկտեմբեր, 2024 10:27
Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է
01 Դեկտեմբեր, 2024 19:13