❗Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար

 

📍Ինստիտուտի ռեկտորի պաշտոն կարող է զբաղեցնել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և գիտական կոչում: Ռեկտորի պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է.

 

☑Ինքնաառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ կառուցվածքային ստորաբաժանման առաջադրման մասին որոշումը և առաջադրվողի գրավոր համաձայնությունը


☑Լուսանկար 3*4 չափի


☑Ինքնակենսագրություն (CV)


☑Բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը և գիտական կոչումը հավաստող վկայականների պատճեններ


☑Տեղեկանք մշտական բնակության վայրից


☑Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն


☑Հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ


☑Հավակնորդի գործունեության ծրագիր՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո


☑Այլ փաստաթղթեր, որը հավակնորդը համարում է նշանակալի ընտրության համար:

 

📑Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է համարակալված և յուրաքանչյուր էջի հետնամասում դիմումատուի կողմից ստորագրված վիճակում Խորհրդի քարտուղարին փոստային առաքման միջոցով կամ առձեռն եղանակով:

 

📧Փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային տարբերակով [email protected] հասցեով:

 

🗓Փաստաթղթերը կարող են ներկայացվել սույն թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 25-ը՝ ժամը 17:00 (Ինստիտուտի մարդկային ռեսուրսների կառավարման և ընդհանուր բաժին, ք. Երևան, Ալեք Մանուկյան 11, 0070):

 

👥Մրցույթը տեղի կունենա Ինստիտուտի վարչական շենքում, 2021 թվականի հունվարի 11-ին:

 

📲Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ինստիտուտ՝ +37410553310 հեռախոսահամարով:

 

486