Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եգիպտոսում՝ Մարսա էլ-Ալամ քաղաքի ափերի մոտ, խորտակվել է զբոսանավ, որի վրա եղել են տարբեր ազգություններից ավելի քան 30 զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է Al-Masry Al-Youm-ը։
Sea Story զբոսաշրջանավը նոյեմբերի 24-ին մեկնել է շրջագայության, իսկ նոյեմբերի 29-ին նախատեսվում էր վերադառնալ Հուրգադա նավահանգիստ։ Երկուշաբթի օրը, տեղական ժամանակով մոտ 05:30-ին, անձնակազմի անդամներից մեկն աղետի ազդանշան է ուղարկել զբոսանավից։
Նախնական տվյալներով՝ նավը խորտակվել է Դելֆինի խութ (Շաաբ Սաթայա) վայրում: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռ և ռազմածովային ուժերի ֆրեգատ։
Sea Story նավի վրա եղել է 31 զբոսաշրջիկ, այդ թվում՝ Գերմանիայի, Իսպանիայի, Չինաստանի, Բելգիայի, ԱՄՆ-ի, Սլովակիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի քաղաքացիներ, գրում է Al-Masry Al-Youm-ը։
Անձնակազմում եղել է 14 մարդ։