Թուրքիան ակնկալում է կարգավորել ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հարաբերությունները՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ սերտ հարաբերություններ ձևավորելու հաշվին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Bloomberg-ին:

Հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանությունները՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, մտադիր են վերանայել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը:

Անկարան մտավախություն ունի, որ Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ սահմանափակումներ կկիրառի: Ավելի վաղ, Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով ԵՄ անդամ երկրներին կոչ էր անում պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրական ծովում իր վարքագծի պատճառով:

Նշվում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերանայմանը նպաստում է Սիրիայի և Լիբիայի հարցում Մոսկվա-Անկարա շահերի չհամընկնման ֆոնին երկու երկրների միջև տարաձայնությունների խորացումը:

1lurer.am

1274