Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական սպանությունների համար։

Այս մասին հայտարարել է Human Rights First իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Ադամ Քիտը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Այսպես նա պատասխանել է սենատոր Քրիս Վան Հոլենի հարցին՝ հայերի դեմ կատարված հանցագործությունների պատճառով Բաքվի դեմ մարդու իրավունքների պատասխանատվության մասին «Մագնիտսկու ակտի» օգտագործման վերաբերյալ:

«Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ժամանակ որոշ գործողությունները վարչակազմը հնարավոր է ի վիճակի չլինի դիտարկել մարդու իրավունքների վերաբերյալ «Մագնիտսկու ակտի» շրջանակներում։ Սակայն այն դեպքերը, որոնք դուրս են գալիս այդ կոնտեքստից, այդ թվում՝ գերիների արտադատական մահապատիժները, խոշտանգումները կամ սեռական բռնությունը, կարող են համապատասխանել չափանիշներին եւ համապատասխան հիմք հանդիսանալ տվյալ գործիքի կիրառման համար»,- հայտարարել է Քիտը։

Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում։

 

433