Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կարող է դառնալ ծայրահեղականների սպառնալիքների պոտենցիալ թիրախ։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան իրավապահ մարմիններին ու ազգային անվտանգության ծառայություններին։
Ըստ նրանց զեկույցի, որը հասանելի է դարձել թերթին, հանրապետականի ընտրվելուց հիասթափվածները կարող են երդմնակալությունը դիտարկել որպես «բռնի միջոցներով ընտրությունների արդյունքների վրա ազդելու վերջին հնարավորություն»։ Փաստաթղթում դիտարկվող սցենարները ներառում են միջազգային և ներքին ահաբեկչություն, միայնակ ծայրահեղականների սպառնալիքներ, ռումբերի սպառնալիքներ և կեղծիքներ, մեքենաների բախումներ և ինքնաբուխ բողոքներ:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նույնպես մտահոգված են Իրանի կողմից հնարավոր սպառնալիքներով՝ պնդելով, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները, իբր, «վաղուց մտադրվել են սպանել Թրամփին կամ նրա ազգային անվտանգության օգնականներին՝ ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության»: