
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Նա նաև հույս է հայտնել, որ ռազմական բգործողություններն արագ կավարտվեն։
«Գերադասում եմ ոչինչ չասել»,- պատասխանել է Դոնալդ Թրամփը այն հարցին, թե քանի անգամ է շփվել ՌԴ նախագահի հետ։ Միևնույն ժամանակ, Թրամփը ասել է, որ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն զոհվել»։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հակամարտությանը վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։
«Հուսով եմ, որ դա արագ կլինի: Մարդիկ ամեն օր զոհվում են... Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ բանին»,- հավելել է Դոնալդ Թրամփը։
Թրամփը նաև հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 500 միլիոն դոլարով գործարք կնքել հազվագյուտ հանքանյութերի և գազի հասանելիության վերաբերյալ։