Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ փետրվարի 11-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։

 Հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արմեն Գևորգյանի նոր մեղադրանքը։ Վերջինիս մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) համար։

Դատախազը ներկայացրեց նոր մեղադրանքը՝ նշելով հետևյալը․ «2006 թվականի փետրվարից մինչ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, օժանդակել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորությունների անցմանը»։

Նոր մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մեկ այլ դրվագով օժանդակել է նշված ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն․ «Այդ ընկերությանը տրամադրված հատուկ լիցենզիաներով 100% բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք»։

524