Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում չի փոխանցել և չի նախատեսել ԱՄՆ-ից իրանական կողմին որևէ հաղորդագրություն փոխանցել։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, փոխանցում է Fars գործակալությունը։

Դիվանագետի խոսքով, Լավրովը Թեհրանին ներկայացրել է Վաշինգտոնի հետ ունեցած իր բանակցությունների մանրամասն հաշվետվությունը, սակայն չի փոխանցել և չի ծրագրում փոխանցել Սպիտակ տնից որևէ հաղորդագրություն։

Լավրովն աշխատանքային այցով Թեհրան է ժամանել փետրվարի 25-ին։

180