
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վաղը վարչապետ Փաշինյանի հետ կքննարկեմ, թե ինչու Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել այդ համաձայնագիրը, և ինչ կարող ենք մենք անել, որպեսզի ազդեցություն գործենք Ադրբեջանի վրա՝ ստիպելու նրան ստորագրել այդ համաձայնագիրը: Այդ մասին աուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստվում քննարկել վարչապետ ՀՀ վարչապետի հետ վաղը նախատեսվող հանդիպմանը:
«Հաջորդիվ ես կհարցնեմ պարոն վարչապետին, թե ինչպես կարող ենք մենք սատարել ու առաջ մղել նրա գերազանց նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկը»: Ես համոզված եմ, որ այդ նախաձեռնությունը կօգնի Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և զարգացմանը, եթե կարողանանք կապել կովկասյան բոլոր երկրներին զարգացած ենթակառուցվածքներով՝ ճանապարհներով, երկաթուղիներով, բաց անցակետերով»,- նշել է նա:
Ռասմուսենի խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ քննարկելու է նաև, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում սատարել ԵՄ անդամակցության գործընթացին, որը նախաձեռնել է Հայաստանի քաղաքացիական հասարակությունը: Իմ առաջարկը և խորհուրդը կլինի՝ կենտրոնանալ փոքր քայլերի վրա, որոնք Հայաստանի ժողովրդին ցույց կտան այն օգուտները, որ հնարավոր է ստանալ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման արդյունքում: Որպես օրինակ՝ նա նշել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարը: