Գերմանիայի կառավարությունը մտադիր է ընթացիկ տարում մեծացնել պաշտպանության վրա արվող ծախսերը՝ հասցնելով ռեկորդային 53.03 մլրդ եվրոյի, ինչը 3.2 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, այս մասին հետևում է ՆԱՏՕ-ին ուղարկված ծանուցումից:

 

2020 թվականին պաշտպանության ոլորտին հատկացվող Գերմանիայի ծախսերը կազմել են 51.39 մլրդ եվրո, ինչը կազմել է ՀՆԱ-ի 1.57 տոկոսը: Համեմատության համար նշվում է, որ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 1.36 տոկոս:

Գերմանական աղբյուրի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում հույս ունեն, որ Գերմանիայի պես երկրների կողմից ծախսերի բարձրացումը թույլ կտա կարգավորել տարաձայնություններն ԱՄՆ-ի հետ, որը պահանջում է ծախսերի առումով ծանրաբեռնվածության արդարացի բաշխում դաշինքի ներսում:

 

Աղբյուր՝ tert.am

599