Անգլիական «Մանչեսթեր Սիթին» փոխարինող է գտել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին։ Կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է թիմում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշին, հաղորդում է Cuatro-ն։

Սերխիո Ագուերոյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունի կատալոնական «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ Ագուերոն 2011 թվականին եւս Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա վնասվածքների եւ կորոնավիրուսի հետեւանքով մասնակցել է ընդամենը 6 հանդիպման, Չեմպիոնների լիգայում՝ 4 հանդիպման, խփել 2 գոլ։

Ֆելիշն ընթացիկ մրցաշրջանում «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 31 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

 

Աղբյուր՝ sport.news.am

13 Մարտ, 2021 19:26
107
; ;