ՈԵՒՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Բարբոսա Մյուլլեր - «Ֆունդաո» (Պորտուգալիա) 

Ռոբերտ Բոյարկին - «Ռոստով» (Ռուսաստան)

Արտյոմ Զաքարյան - «Լոգիկոն»

Էրիկ Հարությունյան - ՀՊՏՀ

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Սարո Գալստյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դավիթ Ասլանյան - «ՎՌԶ» (Բելառուս)

Արթուր Մելքոնյան - «Ստալիցա» (Բելառուս)

Վիտինյո - «Լյուբավա» (Լեհաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա-Կ» (Ռուսաստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա»

Նիկիտա Խրոմիխ - «Դինամո Սամարա» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Այս անգամ հավաքականին են միացել նաև «Նորիլսկի Նիկելի» բրազիլացի խաղացողներ Ժուլիո Սեզար Բրոլո Զանոտտոն և Ալեքս Ապարեսիդու Ֆելիպե Սանթոսը, որոնք կմարզվեն թիմի հետ, սակայն, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, առայժմ չեն կարողանա մասնակցել պաշտոնական հանդիպումների:  

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի վերջին երկու մրցափուլերում Հայաստանի ազգային հավաքականը նախ ապրիլի 9-ին Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ընտրանուն, ապա ապրիլի 14-ին Փարիզում ուժերը կչափի Ֆրանսիայի հավաքականի հետ։

 

05 Ապրիլ, 2021 17:41
112
; ;