Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռների հայտնաբերման մասին տեղեկությունը, Բաքուն այդ կապակցությամբ պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա, հայտնում է ՌԻԱ-ն:

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորների հայտնաբերման մասին, որոնք, ըստ Բաքվի, օգտագործվել են Հայաստանի կողմից 2020 թ․ Արցախյան պատերազմի ընթացքում: 

«Ապրիլի 1-ին ես հեռախոսազրույց ունեցա իմ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես գիտեք, հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը սովորաբար համաձայնեցվում է երկու կողմերի միջեւ եւ հետո տարածվում: Բայց ես ոչինչ չեմ թաքցնում Ադրբեջանի ժողովրդից և կարծում եմ, որ ժողովուրդը պետք է իմանա ամեն ինչի մասին։ Մենք քննարկել ենք այդ հարցը (Պուտինի հետ- խմբ.)։ Իմ հանձնարարությամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական նամակ է ուղարկել լուսանկարներով և ապացույցներով: Բայց մինչ այժմ մենք ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել Է Ալիևը։

Ընդ որում, Ալիևը «տարօրինակ» է անվանել պաշտոնական Երևանի հայտարարությունները հրթիռների մասին ։

«Նրանք խոսում են չպայթած հրթիռների մասին, հետո ասում են, որ դա գաղտնիք է: Այնպես որ, դրանք օգտագործվել են: Մենք սպասում ենք պաշտոնական Երևանի պատասխանին: Մենք ունենք բավարար տեղեկություն, բայց մենք սպասում ենք պաշտոնական բացատրությունների»,- ասել է Ալիևը:

2203