Մեր գործընկեր` «Արարատ» մամուլի ակումբի ակումբավար Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եռաբլուրում էի ընտանիքիս հետ: Աղմուկից հասկացա, որ տարօրինակ իրարանցում է. նախագահ Քոչարյանն էր Եռաբլուրում: Եկել էր որդու ու թիկնապահների հետ անմիջապես այսօրվա հանրահավաքից հետո: Ցավից քարացած ծնողները գոռում էին ու հարցնում՝ ինչու, պատասխան չկար, որդին էր փորձում ինչ-որ բան բացատրել, բայց անօգուտ էր:

Պարոն Քոչարյան, ինչու էիք եկել, ինչ էիք փնտրում, ինչ էմոցիաներ էիք ուզում ճշտել թաղված էմոցիաների մղձավանջում: Թույլ չենք տալու: Այն, ինչ արել էիք, բավական էր հասկանալու համար, որ այլևս երբեք տեղ չեք ունենալու:

Որևէ մեկդ չփորձեք զոհված Տղաների անունից խոսել կամ նրանց անունից որևէ բան կազմակերպել:

Քոչարյան, քեզ էլ չեն ընդունում, քեզ էլ են անիծում, քեզ էլ են հայհոյում։

Ու ես դա տեսա այսօր Եռաբլուրում։

Դու բոլորի նման մեղք ունես մեր ողբի մեջ, դու գուցե ավելի մեղավոր ես մեր ցավի համար, քան մյուսները...»:

7890