«Հոկտեմբերի 21-22-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում եմ գործընկերներիս՝ Լիլիթ Մինասյանի (@Lili Minasyan) եւ Տրդատ Սարգսյանի (Տրդատ Սարգսյան / Trdat Sargsyan) հետ:

Նիստի օրակարգում գլխավոր թեման ԱՊՀ երկրներում երիտասարդական զբոսաշրջությունն է:

Անդրադառնալով ադրբեջանական պատվիրակության անդամի՝ Շուշի քաղաքը զբոսաշրջային կենտրոն դարձնելու մտքին, ԱՊՀ գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրել Ադրբեջանի կողմից 2020թ.-ի հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության, դրա հետեւանքով եկեղեցու սրբապատկերների, ինչպես նաեւ եկեղեցու տարածքում գտնվող արձանների ու խաչքարերի ավերման փաստի վրա: Նաեւ շեշտել եմ, որ ծայրահեղ մտահոգիչ է Ադրբեջանի կողմից եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխումը, որի միակ նպատակը հուշարձանի հայկական լինելու փաստի կոծկումն է:

Հաջորդիվ ներկայացրել եմ եմ ՀՀ զբոսաշրջության պետական քաղաքականության հիմնական ուղղություններին, զբոսաշրջային ներուժը եւ տուրպրոդուկտները, ինչպես նաեւ ԱՊՀ մեր գործընկերներին հրավիրել գալիք տարի Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաժողովին:

Հ.գ. Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրված ընդդիմադիր պատգամավորը չի մասնակցել վեհաժողովի նիստին՝ նախընտրելով ներքաղաքական մանիպուլատիվ գործելաոճը Հայաստանի եւ Արցախի շահերը արտաքին բոլոր ամբիոններում պաշպանելու կարեւոր առաքելությանը:

Հ. հ.գ. Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցել ադրբեջանցի պատվիրակի՝ որպես կոորդինատոր ընտրելու հարցին, որը, ի գիտություն, միջխորհրդարանական վեհաժողովներում նախատեսված է հերթափոխով»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

 

268