Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում կողմ է արտահայտվել Ղարաբաղի հարցում ջանքերի հետագա համակարգմանը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը։ 

«Թուրքիայի նախագահի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որը համընկնում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ստորագրման տարեդարձի հետ։  Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվեց Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ համագործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման համատեքստում, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծելու համար։ Բացի այդ, տրամադրվածություն է դրսևորվել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշվում է  հաղորդագրության մեջ։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շեշտելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարևորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում՝ օգտագործել ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունները՝ վերահսկելու հրադադարը և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունները։

423