Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ձևաչափով ընթացող նիստում հայտարարեց, որ ԵԱՏՄ անդամ պետություններին հաջողվել է մեծացնել փոխադարձ առևտրի ծավալները:

«Համաշխարհային տնտեսության համար այս բարդ ժամանակահատվածում մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով հաջողվել է ավելացնել փոխադարձ առևտուրը։ Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է 10 տոկոսով»,- հայտնեց Վլադիմիր Պուտինը:

Ըստ Պուտինի՝ ցուցանիշը գերազանցել է «մինչքովիդյան»` 2019 թվականի նույն ցուցանիշը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ աճի կայուն միտում են դրսևորում նաև ֆինանսական հատվածն ու աշխատաշուկան:

Պուտինը գոհունակությամբ նշեց նաև ԵԱՏՄ ընդհանուր օրենսդրության կատարելագործման գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը: Նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական բլոկի նախարարությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ ակտիվորեն զբաղվում են կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների բացահայտմամբ և վերացմամբ:

877