
Կառավարությունը ապրիլի 15-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարել:
Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի քաղաքացիության վերականգնման կարգը նախատեսող՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածում՝ ընթացակարգը պարզեցնելու նպատակով նախատեսելով քաղաքացիության վերականգնման հիմքերի, այդ հարցը լուծող սուբյեկտների և ժամկետների վերաբերյալ նոր կարգավորումներ:
Ըստ նախագծի՝ նախատեսվում է Հայաստանի քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիության վերականգնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելու լիազորությունը վերապահել՝ Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմիններին՝ ԱԱԾ-ի կողմից տրամադրված դրական եզրակացության հիման վրա:
Նշվում է, որ նախագիծը ընդունելու արդյունքում նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց քաղաքացիության վերականգնման ընթացակարգը կպարզեցվի:
Առաջարկվող փոփոխություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: