Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հնդկաստանին և աշխարհի երկրներին կոչ է արել աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ։
«Եվրոպայում մենք ռուսական ագրեսիան դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք մեր անվտանգությանը: Մենք կապահովենք, որ Ուկրաինայի դեմ չարդարացված ագրեսիան դառնա ռազմավարական ձախողում: Այդ իսկ պատճառով մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Ուկրաինային պայքարել ազատության համար: Ինչո՞ւ մենք կիրառեցինք զանգվածային, կոշտ և արդյունավետ պատժամիջոցներ: Պատժամիջոցները երբեք ինքնուրույն լուծում չեն: Դրանք կառուցված են ավելի լայն ռազմավարության մեջ, որը ներառում է դիվանագիտական և անվտանգության տարրեր: Այդ իսկ պատճառով մենք նախագծել ենք պատժամիջոցներն, որը կբերի կայուն խաղաղություն, և մենք կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր անդամներին աջակցել կայուն խաղաղության հասնելու մեր ջանքերին», - ասել է նա Raisina Dialogue ֆորումում։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ուկրաինական իրադարձությունները կազդեն հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ «Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իր ազդեցությունը կունենա հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Երկու տարվա COVID-ի համաճարակի հետևանքով տուժած երկրներն այժմ պետք է զբաղվեն հացահատիկի, էներգիայի և պարարտանյութերի գների աճով», - ասաց նա: Ֆոն դեր Լեյենը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, «ոչ միայն կորոշի Եվրոպայի ապագան, այլև խորապես կազդի հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և մնացած աշխարհի վրա»։