Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 07։15-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 29-ամյա Հենրիկ Սողոմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.2 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

400