Թուրքիայի Սամսուն նահանգում որսի գնալիս 32-ամյա Օզգուր Գևրեկօղլուն սպանվել է շան կրակոցից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Քննիչների խոսքով՝ որսից հետո շան տերը լիցքավորված ատրճանակը դրել է մեքենայի բեռնախցիկում, ինչից հետո շունը ցատկել է մեքենան և թաթով սեղմել ձգանը։ Զենքը կրակել է ուղիղ հեռավորության վրա, ինչի հետևանքով Գևրեկօղլուն դեպքի վայրում ակնթարթորեն մահացել է։

Որսորդին տեղափոխել են պետական ​​հիվանդանոց, այնուհետև մահը արձանագրելուց հետո նրա մարմինն ուղարկել են նահանգի մայրաքաղաք՝ դիահերձման։ Դեպքից առաջ Գևրեկօղլուն լուսանկարներ է հրապարակել որսից մի քանի շների հետ։ Առայժմ հայտնի չէ, թե որ շունն է նրա մահվան պատճառ դարձել։ Նշվում է, որ տղամարդը մահից տասը օր առաջ հայր էր դարձել։

1546