Անհրաժեշտ է թափանցիկ հետաքննություն անցկացնել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախման հարցով։ Այս մասին

Ազգային ժողովում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան, փոխանցում է Interfax-ը: Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն արդեն պահանջել է նման հետաքննություն անցկացնել և հրապարակել արդյունքները։ Մարտի 6-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մեկ օր առաջ Լեռնային Ղարաբաղի իրավապահների և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է հինգ մարդ։ 

610