ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակտիվորեն զանգահարում է հանրապետական ​​կոնգրեսականներին՝ հույս ունենալով ստանալ նրանց աջակցությունը իր դեմ մեղադրանքներից հետո, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի մեծ երդվյալ ատենակալությունը կողմ է քվեարկել Թրամփի մեղադրանքին։ Պաշտոնապես մեղադրանքի մասին կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Թրամփը հայտնվի դատարանում, սակայն ենթադրվում է, որ խոսքը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի գործի մասին է։

Ինչպես նշվում է, Թրամփը արդեն զրուցել է Ներկայացուցիչների պալատի հանրապետական ​​առաջնորդների և կոնգրեսականների հետ, որոնք նստած են հանձնաժողովներում և փորձում են հետաքննել Մանհեթենի դատախազության գործունեությունը, որը գործ է հարուցում նախկին նախագահի դեմ։

CNN-ի աղբյուրների համաձայն՝ Մանհեթենի դատախազությունը ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում է ավելի քան 30 բիզնես խարդախության մեջ։

394