Ապրիլի 1-ին, ժամը 23։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևորներ Կ․ Ն․-ն և Ա․ Մ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Կ․ Ն․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա․ Մ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են նրա մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

692