Արցախում «Ֆեյսբուք»-ի աշխատանքը վերականգնվել է
Արցախի Հանրապետությունում մայիսի 19-ի առավոտյան վերականգնվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հասանելիությունը: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ի Արցախի թղթակիցը: «Ֆեյսբուք»-ը Ստեփանակերտում անհասանելի էր դարձել նախօրեին: Սոցիալական ցանցի խափանման պատճառների հետ կապված մանրամասներ դեռևս հայտնի չեն:
19 Մայիս, 2023 16:42
1189