Տեղի ունեցավ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրավիճակը Ղարաբաղի հարցում զարգանում է կարգավորման ուղղությամբ՝ չնայած խնդիրներին:

«Ոլորտներից մեկը տրանսպորտային հաղորդակցության աշխատանքներն են, որտեղ դեռևս չլուծված խնդիրներ կան։

Մեկ շաբաթ անց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները կհանդիպեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցի քննարկման համար: Այժմ մենք երեքով բավական մանրամասն խոսել ենք այս մասին, և դեռևս կան չլուծված խնդիրներ։ Բայց, իմ կարծիքով, մենք այս մասին խոսել ենք ադրբեջանական և հայկական կողմերի մեր գործընկերների հետ՝ իմ կարծիքով, դրանք զուտ տեխնիկական բնույթ ունեն»,-հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահը:

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ հանդիպումը տեւել է 20 րոպե։ Ելույթի ավարտին Պուտինը նշեց, որ աշխատանքերը կշարունակվեն փակ ռեժիմով:

795