Այսօր առավոտվանից բջջային տարբերակով հնարավոր չէր մուտք գործել ֆեյսբուքյան էջեր: Խնդիրը պարզելու համար Araratnews.am-ը կապ հաստատեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

 

«Խնդիրը «Յուքոմի» հետ է, օպերատորի հետ է կապված»,- ասաց Մարտիրոսյանը:

 

Մեդիափորձագետը հավաստիացրեց, որ շուտով խնդիրը կլուծվի` տեխնիկական հարց է:

 

«Յուքոմ» ընկերությունից էլ հաստատեցին, որ կան տեխնիկական որոշակի խնդիրներ:

« Ucom ընկերության ցանցում առկա խնդիրը պայմանավորված է Եվրոպական ուղղությունից ստացվող տվյալների մատակարար-օպերատորի մոտ գրանցված տեխնիկական խոտանով: Մեր ընկերության տեխնիկական անձնակազմն անդադար կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ: Համապատասխան մասնագետներն արդեն աշխատում են, որպեսզի հնարավորինս շուտ կարգավորեն խնդիրը»,- Аraratnews.am-ին ասաց «Յուքոմի» աշխատակիցը:

 

Հայկ Մագոյան

 

1191