
Միջազգային հանրությունը ապրում է ճգնաժամի նոր դարաշրջան, որտեղ ուժերի հարաբերակցության փոփոխությունները հանգեցրել են միջպետական մրցակցության քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ ոլորտներում, և հատկապես սուր առճակատում է նկատվում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։ Այս մասին նշված է Ճապոնիայի պաշտպանության նախարարության «Սպիտակ գրքի» տարեկան զեկույցում։
Փաստաթղթում ասվում է, որ միջազգային առևտրի զարգացմանը զուգընթաց երկրների միջև տնտեսական և մշակութային կապերն ընդլայնվել և խորացել են, «սակայն, երկրները, որոնք չեն կիսում համամարդկային արժեքները և դրանց վրա կառուցված քաղաքական ու տնտեսական համակարգերը, մեծացրել են իրենց ազդեցությունը»։
Նշվում է նաև «ստատուս քվոն միակողմանիորեն փոխելու փորձերը», որոնք կոչվում են «օրենքի տառի հիման վրա ազատ և բաց աշխարհակարգի համար լուրջ սպառնալիք»։