Անսթափ քաղաքացին հրացանով կրակել է Ստեփանակերտի կենտրոնում

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:
Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։ Նա բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են։
02 Օգոստոս, 2023 14:10
525
Ստեփանակերտի որոշ դպրոցներում սեպտեմբերի 4-ին և 5-ին ուսումնական գործընթաց չի իրականացվելու
04 Սեպտեմբեր, 2023 14:46
13 տարեկան Արսենն արդեն երրորդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն դառնում
25 Օգոստոս, 2023 17:19
Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան
15 Օգոստոս, 2023 21:42