Նախագահը հրամանագրեր է ստորագրել դեսպաններին հետ կանչելու և նշանակելու մասին

ՀՀ նախագահի հրամանագրերով երեկ նոր դեսպաններ են նշանակվել։
Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Իսլանդիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից և նշանակվել Լեհաստանում ՀՀ դեսպան։
Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանի և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից ու նշանակվել Շվեդիայի Թագավորությունում դեսպան։
Իսկ ԱԺ նախկին փոխնախագահ, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան։
05 Սեպտեմբեր, 2023 12:52
618