Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանը հաղթել են 5-րդ տուրում․ շախմատի ԵԱ
Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ առաջնության 5-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է սերբուհի Տիյանա Մանդուրային, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ ֆրանսուհի Բեատրիս Բելյուրին։
Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել իսրայելցի Նոգա Օրիանի հետ, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է Պոլին Գիշարին (Ֆրանսիա)։
Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով բաժանում է 21-41-րդ, Մարիամ Մկրտչյանը 3 միավորով` 42-73-րդ, Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը 2,5 միավորով` 74-111-րդ տեղերը։
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 60.000 եվրո է: ԵԱ-ն նաև ընտրական փուլ է կանանց աշխարհի գավաթի խաղարկության համար: Մասնակցության իրավունք կստանա առնվազն 10 շախմատիստուհի:
24 Ապրիլ, 2024 20:00
1515
Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
11 Հոկտեմբեր, 2026 15:43
Կառլեն Մկրտչյանը գլխավորելու է ՔՊ ցուցակը Արտաշատ միավորված համայնքի ՏԻՄ ընտրություններում
28 Սեպտեմբեր, 2026 11:14
Լոռու մարզի գյուղերը ոտքի են կանգնում. 1.6 մլրդ դրամ արժեքով կրթահամալիր՝ Լորուտում. Մկրտչյան
23 Սեպտեմբեր, 2026 11:50