ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է.

 

Արցախյան պատերազմում միջազգային ահաբեկչական խմբավորումների գրոհայինների, ջիհադիստների լայնածավալ մասնակցությունը պաշտոնապես հաստատել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ 5 երկրներից 2-ը և մի քանի առանձին երկրներ:

Սա գլոբալ անվտանգության և միջազգային իրավունքի տեսանկյունից երկու չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում, որի ձեռքը շատ շուտով կրակն է ընկնելու ողջ աշխարհը:

1. Դե ֆակտո միջազգային հանրությունը լեգիտիմ համարեց սուվերեն երկրի զինված ուժերի կազմում ահաբեկչական խմբավորումների, ծայրահեղականների ներգրավումը և նրանց օգտագործումը կոնվենցիոնալ պատերազմական գործողություններին: Սա նշանակում է, որ առաջնորդվելով Ադրբեջանական բանակում նման խմբավորումմների առկայությունն ու ռազմական գործողություններին մասնակցությունը միջազգային հանրության կողմից հանդուրժելու իրողությամբ՝ այսուհետ ցանկացած երկիր կարող է իրեն իրավունք վերապահել նույն կերպ վարվելու:

2. Հանդուրժելով Ադրբեջանի զինված ուժերի կազմում ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ Արցախի տարածքի մի մասի գրավումը՝ դե ֆակտո միջազգային հանրությունը լեգիտիմացրեց ահաբեկչական խմբավորումների, ծայրահեղականների՝ պաշտոնական բանակի կազմում այլ վարչական միավորների գրավումը, զավթումը, օկուպացումը:

Չպետք է զարմանալ, եթե մի օր լրիվ օրինաչափ ու նորմալ համարվի պաշտոնական բանակների կազմում, օրինակ, առանձին զինյալ ահաբեկիչների ստորաբաժանումների լեգիտիմ առկայությունը. ասենք՝ վարձկան ահաբեկիչների բրիգադ, դիվիզիա կամ բանակ:

Որտե՞ղ է գլորվում աշխարհը...

 

1397