Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման Հայաստան կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպանների, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, ինչպես նաև ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ։ 

Այս մասին Ռիչարդ Վերման գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ հանդիպումն անցել է ջերմ և արդյունավետ մթնոլորտում։  

«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում։ Միասին մենք հավատարիմ ենք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը նպաստելուն»,- նշել է ամերիկացի պաշտոնյան՝ընդգծելով, որ հենց սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան:  

321