Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման թեմայով կլոր սեղան-քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) կողմից՝ Երևանում ԱՄՆ դեսպանատան համակարգմամբ։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք, բարձր արտադրողականություն ապահովող տնտեսության զարգացմանը՝ աջակցելով նորարար և մրցունակ ձեռնարկատիրության, ինչպես նաև փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ստեղծարար տնտեսության զարգացմանը, hետազոտությունների և մշակումների, գիտական արդյունքի առևտրայնացման և տեխնոլոգիաների փոխանցման գործուն մեխանիզմների ներդրմանը։ Սակայն ներկայումս օրակարգային են Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված քաղաքականության իրականացման համար ենթակառուցվածքային բարեփոխումները։

 

«Նորարական աճը կարող է օգնել Հայաստանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը, նվազեցնել կախվածությունը ավանդական ոլորտներից և ստեղծել աճի և զարգացման նոր հնարավորություններ: Ներդրումներ կատարելով հետազոտությունների և մշակումների մեջ՝ Հայաստանը կարող է նաև նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը և գիտելիքների փոխանցմանը: Սա կարող է հանգեցնել բարձրորակ աշխատատեղերի ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և տնտեսական բարեկեցությանը», - նշել է Սևակ Միքայելյանը:

 

187