Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը դիմեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն  Նուրբեկյանին։

«Կա մի հարց, որ ես համարում եմ, որ Կենտրոնական բանկը կարող է որակով գործընթացը սկսել, և մենք կունենանք բաժնետիրական ընկերություններ,  որտեղ որ պետական մասնակցություն կա։ Ցանկալի կլիներ ընկերությունները վաճառվեին և հասարակությունը այդ արժեթղթերի հետ առնչություն ունենար՝ ձեռք բերեր, վաճառեր։ ՀՀ-ում այդ հարթակը բացակայում է, այն էլ այն դեպքում, որ հայկական ոչ մի ձեռնարակություն այդ կարգի չի։ Կան այնպիսի ձեռնարկություններ, որոնք բավականին հուսալի են առաջիկա 10, 20, 30, 40 տարում նրանք կարող են ավելի զարգանալ և ավելի մեծ շրջանառություն ունենալ, ավելի մեծ օգուտներ ունեալ և  մեծ ներդրումներ ներգրավել։ Ինչո՞ւ չեք մտածում դրա մասին և ինչպե՞ս եք պատկերացնում առաջիկա տարիներին»։

Նուրբեկյանը  նշեց, որ համակարծիք է կապիտալի շուկայի զարգացման մտքի հետ. «Եթե նայենք՝ վերջին երկու-երեք տարում ունենք աշխուժություն հիմնականում վերաբերում են պարտատոմսերի շուկային։ Դուք ճիշտ եք՝ բաժնետոմսերի շուկայում շատ մեծ ակտիվություն չունենք, դա ցավալի է»։

Սուքիասյանը հավելեց, որ շատ կուզենա հարթակը արագ ստեղծվի և այն կազմակերպությունները, որոնք կառավարությունը կարող  է այս կամ այն տոկոսի չափով ապագայում բացել, որը պետության սեփականությունն է, դրանք հրապարակային դարձնեն։ «Պետք է ինչ-որ մի աստիճան այդ ուղղությամբ աշխատանքներ գնան, հասարակությունն էլ տեղյակ լինի, Պղնձամոլիբդենայից սկսած՝ շատ ձեռնարկություններ կան, մեր հասարակությունը պետք է մասնակցի և եկամուտ ունենա բոլոր հայտնի, շրջանառություն ունեցող, մրցունակ կառույցներից»,- նշեց Սուքիասյանը։

835