![](https://araratnews.am/admin/images/1734356104.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք ունեինք մեքենաշինության ուղղություն, ռադիոէլեկտրոնիկայի այլ գործարաններ, բայց որոշակի պրոֆիլավորումներ փոխված են, մենք դրանցով պետք է աշխատենք: Նախ՝ այդ ռեստոր ասվածը տվյալ հնարավորությունների գրանցումն է: էկոնոմիկայի նախարարությունը ցանկացած կոճակ պետք է սեղմի, գրանցվի մի տեղ, որ հասկանանք՝ ՀՀ-ն այս կամ այն հաստոցը ունի և այդ հաստոցը ինչքան կարող է մեզ հավելյալ արժեք տալ»,- նշեց Սուքիասյանը ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նա նաև առաջարկեց ներմուծվող ապրանքները փոխարինել տեղականով.
«Օրինակ՝ ջերմամեկուսիչ է գալիս ՀՀ, բայց ՀՀ-ում շատ մեծ քանակությամբ պեռլիտ կա, որը լավագույն փքվող ջերմամեկուսիչն է, այդ արտադրության մասին ձեզ մոտ քննարկեք, տեսեք, որտեղ են լավագույն հաստոցները, այնտեղից բերեք․ դա կլինի ներմուծումը փոխարինել տեղականով։ Նման 100 տիպի ապրանք կա, մի ինստիտուտ ստեղծեք, որ միայն դրանով զբաղվի, թե Հայաստան ներմուծվող ապրանքների որ մասը կարող են ՀՀ-ում արտադրել»,- նշեց Սուքիասյանը։
«Դեպքեր կան, երբ որ մենք IT ընկերություններին օգնում էինք, ասում էինք, եթե նա ունի X շրջանառություն, մենք գումարով օգնում էինք 10-20 անգամ քիչ, սակայն դա շատ դրական էր, որովհետև գեներացիա է ապահովում։ Հիմա դուք, որպես էկոնոմիկայի նախարարություն, ինչ-որ մի չափ ունեք արտադրության վրա։ Կամ պետպատվերի մասնակցելու դեպքում․ ասենք պետությունը այսքան կաջակցի, դուք գնացեք մենակ 1 միլիարդի ծավալ բերեք Հայաստան։ Ունենք այդպիսի մտածված, հաշվարկված տնտեսագիտական հիմնավարում, որ մենք եթե ուզում ենք 100 միլիոն դոլար ՀՀ ուղղությամբ գա, ծավալ վաճառենք այս կամ երկրում, մեր դիրքերը ուժեղացնենք, որպեսզի շուկան, պետությունը մինչև ինչքան կարող է, եթե ես 100 միլիոն դոլարը առնելու եմ 10 միլիոն դոլարով, ապա իհարկե եկեք մեզ տվեք այդպիսի ծրագրեր, որպեսզի մենք հաստատենք»,- ասաց պատգամավորը։
Նա հավելեց, որ «մենք, ԵԱՏՄ-ն պետք է այնքան ճկուն լինենք, որպեսզի ավելի մեծ ծավալներ բերվեն, գեներացիան ապահովվի, աշխատատեղեր ստեղծվեն»։ Նա շեշտեց, որ այս թեման առաջնային պետք է լինի և սա պետք է համարեն շատ առաջնային գործիք։