Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկեղծ պետք է ասեմ, որ մենք այսօր ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում: Այս մասին  ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվերը դրա մասին խոսում են։ Ավելին, մենք շահագրգռված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու: Բայց մյուս կողմից մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ»,- հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ այսօր շատ կարևոր փուլ է, որպեսզի Հայաստանի ռազմավարական ապագայի մասին խոսվի, «բայց այդ ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա։ Մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է, որովհետև, երբ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես։ Երկու տարբերակ կա. կամ դու ասում ես դե ընտրություն չկա, մտածելու շատ բան էլ չկա, երկրորդ տարբերակն այն է, որ ասում ես՝ մենք պետք է ընտրություն ձևավորենք, որպեսզի ինչ ընտրություն կատարենք, այդ ընտրությունը լինի օրգանիկ, իրական և ոչ թե կեղծ։ Մեր քաղաքականությունը դրան է ուղղված: Մենք շարունակելու ենք ճանապարհը այս ուղղությամբ և այս ճանապարհն էլ է մի պրոցես, որտեղ իրական և անկեղծ բարեկամները ոչ իրական և ոչ անկեղծ բարեկամներից գուցե տարբերվեն»,- ասաց նա։

340