
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շիրազ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ:
ՔԿ-ն ներկայացրել է Շիրազ Մուշեղի Գրիգորյանի կենսագրությունը
Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 24-ին, Երևան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
2023-2024թթ.` ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2021-2023թթ.` Երևան քաղաքի դատախազության դատախազ,
2020-2021թթ.` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ,
2014-2020թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ,
2013-2014թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի քննիչ։
Կրթություն
2013թ. գերազանցությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: