
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանն ունի Միացյալ Նահանգների համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ հազվագյուտ հողային տարրեր: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից առաջ։
Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին հարցրել են Ռուսաստանի հետ տնտեսական զարգացման ոլորտի հետ կապված խոշոր գործարքների մասին։
«Այո, մենք փորձում ենք տնտեսական զարգացման որոշ գործարքներ կնքել: Նրանք շատ բաներ ունեն, որ մենք ուզում ենք, դե կտեսնենք: Չգիտեմ, արդյոք դա տեղի կունենա, բայց մենք կցանկանայինք դա անել, եթե կարողանանք: Գիտեք, նրանք ունեն հսկայական քանակությամբ հազվագյուտ հողային տարրեր: Դա շատ մեծ երկիր է, ամենամեծը ցամաքային տարածքով», - ավելացրել է Թրամփը: