Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը կպաշտպանի իր շահերը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 200% մաքսատուրքեր սահմանի դաշինքից ալկոհոլի արտահաման համար։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

«Մենք սրան մոտենում ենք սառնասրտորեն և, իհարկե, պատրաստ ենք գործել և պաշտպանել մեր շահերը, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է նա։

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ եթե ԵՄ-ն չչեղարկի վիսկիի մաքսատուրքերը, ապա ԱՄՆ-ն 200 տոկոս մաքսատուրքեր կսահմանի գինու, շամպայնի և այլ ալկոհոլային խմիչքների համար։

Փետրվարի 26-ին Թրամփը հայտարարել էր եվրոպական երկրների ապրանքների, այդ թվում՝ մեքենաների համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին։ 

97