Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 25-26-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 107 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 32, թմրանյութի հայտնաբերման՝ 21, անձնական ունեցվածքի գողության` 7, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, թմրանյութի իրացման՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, փաստաթուղթ կեղծելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չկատարելու և ինքնավնասման՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, բնակարանային գողության՝ 2, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 1 դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 6 պատահար․10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

125