Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների մասնակիցների անձը հաստատող փաստաթղթերի մասին. ԿԸՀ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝
- նույնականացման քարտը,
- կենսաչափական անձնագիրը,
- ոչ կենսաչափական անձնագիրը,
- անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,
օտարերկրյա քաղաքացիների համար`
- Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,
- մշտական կացության քարտը,
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
- Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,
քաղաքացիություն չունեցող անձանց համար`
- Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
- ժամանակավոր կացության քարտը,
- մշտական կացության քարտը,
- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
փախստական ճանաչված անձանց համար`
- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
28 Մարտ, 2025 18:56
329
Ընդդիմությունը փորձելու է ԼՂ բնակիչներին կրկին փողոց հանել․ Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դրանց որոշակի իմպուլսներ կտան․ Առաքելյան
31 Մարտ, 2025 14:16
Մտահոգիչ է, որ Գյումրիում 20 տոկոսին մոտ ձայն կարող է քվեարկել սութի գողականի օգտին. Ստյոպա Սաֆարյան
31 Մարտ, 2025 12:43
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է․ Նիկոլ Փաշինյան
31 Մարտ, 2025 10:08
Լյուդվիգ Գյուլնազարյանը շնորհավորել է Վալոդյա Գրիգորյանին
31 Մարտ, 2025 12:32
Ամփոփվել են Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
31 Մարտ, 2025 10:39
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
30 Մարտ, 2025 23:00