Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պայմաններին Միացյալ Նահանգների և Իրանի վերադարձը քիչ հավանական է։ Araratnews.am փոխանցմամբ` այս գնահատականը տվել է The Washington Post (WP) թերթը։

Նրա կարծիքով, սա հակասում է ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որը Միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրն անվանել է պատմության մեջ ամենավատ գործարքը, այնպես էլ Իրանի դիրքորոշմանը, որը մեծ առաջընթաց է գրանցել իր միջուկային ծրագրի զարգացման գործում՝ Թրամփի կողմից համաձայնագրից դուրս գալուց ի վեր։

Եթե ​​Թեհրանն ու Վաշինգտոնը Օմանում կայանալիք բանակցություններում ընդհանուր լեզու գտնեն իրանական միջուկային ծրագրի սահմանափակումների շրջանակի հարցի շուրջ, ապագայում նրանք կկարողանան անցնել երկխոսության առանց միջնորդների և քննարկել համաձայնագրի տեխնիկական մանրամասները, կարծում է Իրանի հարցերով ամերիկացի փորձագետ Ալի Վաեզը։

286