
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր նախատեսված են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների բանակցությունները, օրակարգում է հնարավոր միջուկային գործարքը:
Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն արդեն Օմանում է: Նշվում է, որ ամերիկյան կողմը ներկայացնելու է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը:
Հատկանշական է, որ ըստ իրանական կողմի՝ բանակցությունները լինելու են ոչ ուղղակի, մինչդեռ, ըստ Սպիտակ տան՝ դրանք լինելու են ուղիղ: Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Թեհրանից վստահեցնում են՝ նման մտադրություն չունեն:
Այնուհանդերձ, Թրամփը չի բացառել, որ Իսլամական Հանրապետության դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով: Սթիվեն Ուիտկոֆն էլ կարծիք է հայտնել, որ կողմերը կարող են փոխզիջումային ուղիներ գտնել:
1lurer.am