
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը լքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որտեղ նա վերահսկում էր Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը:
Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։
Գործակալությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ համապատասխան որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մասկը CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է վարչակազմի կողմից առաջարկված և ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից աջակցվող պետական ծախսերի կրճատման վերաբերյալ օրինագիծը: Իր հերթին, Reuters-ը, հղում անելով վարչակազմի աղբյուրին, բացատրել է, որ Մասկի ներկայիս վարչակազմից հեռանալու գործընթացը կսկսվի անմիջապես չորեքշաբթի երեկոյան: Աղբյուրների համաձայն, հեռանալը «արագ և առանց ավելորդ արարողությունների» է եղել, Մասկը Թրամփի հետ պաշտոնական զրույց չի ունեցել հեռանալու մասին հայտարարությունից առաջ, և համապատասխան որոշումը կայացվել է բարձրագույն ղեկավարության մակարդակով: