Այսօր դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլլի Սարգսյանը բոլորում է ծննդյան 90-ամյակը: 

Վիլլի Սարգսյանն իրավամբ հայ երաժշտարվեստի այն երախտավորներից է, որն իր տաղանդի և անմնացորդ նվիրումի շնորհիվ կատարողական արվեստը հասցրել է նոր բարձունքի՝ պարգևելով հոգևոր, մշակութային մնայուն արժեքներ:

Նա՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների, իսկ որպես կոնցերտմայստեր՝ միջազգային ճանաչում ունեցող մենակատարների հետ: Լայն և չափազանց կարևոր կիրառում են ստացել Վիլլի Սարգսյանի՝ Կոմիտասի երգերի, Արամ Խաչատրյանի բալետների, Վլադիլեն Բալյանի ռոմանսների հրատարակած ընտրանու կոնցերտային փոխադրությունները դաշնամուրի համար:

Անգնահատելի է նաև Վիլլի Սարգսյանի ներդրումը մանկավարժության ասպարեզում: Նա, իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին, նպաստել է նրանց մասնագիտական կայացմանն ու դեպի հեղինակավոր բեմեր ուղղորդելուն:

ԿԳՄՍ նախարարությունը հոբելյանի առթիվ շնորհավորում է Վիլլի Սարգսյանին և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք:

31 Դեկտեմբեր, 2020 12:45
60