
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել.
Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 27․01․2021թ․։ Խոսքը նախապես հայտարարված առաջին ծրագրի մասին է (68000+15000 դրամ), որից շատերդ արդեն օգտվել եք։
Ծրագրին դիմելու ժամկետն երկարաձգվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել աջակցությունից կարողանան լրացնել հայտը:
Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի https://dimum.ssa.am/ կայքէջում: Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Հաստատող հաղորդագրություն ստանալուց հետո դիմել Հայփոստի կամ Արցախփոստի մասնաճյուղ:
Խնդիրների դեպքում այցելել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ:
[ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]