Կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութը նոր անուն է ստացել` Vaxzevria։ Այս մասին հաղորդվում է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ЕМА) կայքում։

Նշվում է, որ անվանման փոփոխությունը կատարվել է մի քանի երկրների` դեղից` կոմնակի ազդեցության պատճառով հրաժարվելու ֆոնին։

«Դեղամիջոցի բաղադրությունը փոփոխության չի ենթարկվել։ Բժշկական անձնակազմը պետք է տեղյակ լինի անվանափոխության մասին, քանի որ դեղամիջոցի արտաքին տեսքը, փաթեթավորումը այլ տեսք ունեն»,- մանրամասնել են Շվեդիայի դեղամիջոցների գործակալությունում։

Հիշեցնենք, որ մի շարք երկրներ` Գերմանիան, Իտալիան, Նորվեգիան, Լատվիան, Իսլանդիան, Ֆրանսիան, Իսպանիան, Ինդոնեզիան, Սլովենիան եւ այլն, հրաժարվել էին AstraZeneca-ով պատվաստվելուց, քանի որ այն խցանում էր անոթները։ Ավելի ուշ, հետեւելով ԱՀԿ-ի առաջարկին, մի շարք երկրներ վերսկսեցին դեղամիջոցի օգտագործումը:

439